Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ

Կարծում եք՝ ուղեղի 10 տոկո՞սն եք օգտագործում. med.news.am

Կարծում եք՝ ուղեղի 10 տոկո՞սն եք օգտագործում. med.news.am

Գաղափարը, թե մարդն իր մտավոր եւ ֆիզիկական կարողությունների ընդամենը մի փոքր մասն է օգտագործում, 1907թ.՝ հոգեբան Ուիլյամ Ջեյմսի հեղինակմամբ է սկիզբ առել:

 

Ավելի ուշ, իր «Ինչպես ձեռք բերել ընկերներ եւ ազդել մարդկանց վրա» գրքում Դեյլ Կարնեգին, տեսության հեղինակին հղում կատարելով, նշում է, թե խոսքը ուղեղի հնարավորությունների 10 տոկոսի մասին է գնում, թեեւ այդպիսի պնդման համար որեւէ հիմնավորումներ չկան, հաղորդում է FoxNews-ը:

Իսկ հիմա, ժամանակ առ ժամանակ, այնպիսի դեղամիջոցներ են թողարկվում, որոնք, իբր, ի վիճակի են կարողությունների մնացած 90 տոկոսը գործի դնել: Էլ չենք խոսում հանրահայտ թրիլերի մասին, որտեղ Սքարլեթ Յոհանսոնը դրանց օգնությանն է դիմում:

Այդուհանդերձ, գիտնականները համոզված են, որ ուղեղն այնպիսի օրգան է, որի որեւէ հատված չի կարող առանց աշխատանքի մնալ. օրգանի կենսագործունեությունն ապահովող նեյրոնները միշտ ինչ-որ բանով են զբաղված: Այս պարագայում շփոթության պատճառն ուղեղի մոխրագույն զանգվածի՝ ամենալայն մտավոր գործառույթների համար պատասխանատու «լուսավոր», փոքր հատվածն է:

 

Սակայն դա չի նշանակում, որ օրգանի մյուս սեկտորներն անգործ են մնում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. intellectarum.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ